Փոլ Սմիթը կարծում է` Աբրահամն արդեն ծեր է

Armenpress 12:32, 17 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթն անդրադարձել է Արթուր Աբրահամի հետ առաջիկա մենամարտին:

«Արթուր Աբրահամի հետ նախորդ մենամարտից հետո շատ բան եմ հասկացել իր խաղաոճից: Նա արդեն տարիքն առած է, ես ունակ եմ հաղթել նրան: Պատրաստ եմ իր հետ մենամարտին, ինչպես երբեևէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սմիթի խոսքը մեջ է բերում Skysport-ը:

Ինքը` Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին:  Այս օրերին նա վերջին սփարինգ-մենամարտերն է անցկացնում Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.20 - 1.30-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am