Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում

Armenpress 20:27, 13 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը կհյուրընկալի նկարիչ Արմեն Վահրամյանի «Թումանյանական աշխարհում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, ցուցահանդեսը կբացվի փետրվարի 19-ին և կգործի մինչև փետրվարի 25-ը: Ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, ինչպես նաև Շարամբեյանի անվան կենտրոնը:

Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին Լոոռու մարզի Արդվի գյուղում։1978 թվականից հաճախել է Ալավերդու գեղարվեստի դպրոց, այնուհետև սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ՝ աշխարհի տարբեր երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am