ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը սգում է հայ ժողովրդի հետ միասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին: Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում` նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բամակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»
«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
- ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին
- Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական
բոլոր հնարավոր գործընթացները
- Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու
հանգամանքը
Փաստաբանները փորձագիտական եզրակացության հիման վրա ունեն բուն սպանության գործընթացի մասին ընդհանուր պատկերացումներ: - ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի
սպանության գործը
Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանից տեղեկացնում են, որ շուտով տեղի կունենա նաեւ գործով առաջին դատավարությունը: - Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած
նյութերին
«Դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»,-նշեց Երեմ Սարգսյանը: