1000х90.jpg (78 KB)

Հայաստանը միշտ իմ սրտում է. ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամուել Սևյան

Armenpress 10:07, 16 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շախմատային պատմության մեջ գրոսմայստերի նորման ամենավաղ տարիքում լրացրած ազգությամբ հայ Սամվել (Սամուել) Սևյանը, մասնագետների կարծիքով, մեծ ապագա ունի: Ամերիկյան շախմատի պատմության մեջ Սևյանն այսօր հաջողությամբ գերազանցում է անգամ Բոբի Ֆիշերին: Վերջինս գրոսմայստերի տիտղոսը նվաճեց 15 տարեկանում, իսկ Սևյան 13 տարեկան է եւ արդեն լրացրել է գրոսմայստերի նորման: Թեև Սևյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սիրում և հետևում է հայկական շախմատի հաջողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սևյանը խոստովանեց` իր սիրելի շախմատիստը Գարրի Կասպարովն է, բայց նաև մեծ հետաքրքրությամբ հետևում է Լևոն Արոնյանի պարտիաներին:

-Սամվել, ո՞վ է Ձեզ առաջին անգամ ծանոթացրել շախմատային տախտակի` շախմատ խաղի հետ և, ո՞ր տարիքում:

-Շախմատի հետ ինձ ծանոթացրել է հայրիկս, ում օգնությամբ էլ կատարել եմ առաջին շախմատային քայլերս` 3 տարեկանում: 

-Ինչպե՞ս եղավոր այդքան սիրեցիք շախմատը:-Շախմատային կանոնները սովորելուց հետո ես սկսեցի լուծել փոքրիկ խնդիրներ, որոնք հայրիկս կարողացավ մատուցել խաղի տեսքով , ինչն ինձ չափազանց դուր եկավ: Իսկ 5 տարեկանից սկսեցի մասնակցել մրցաշարերի, որոնք շատ հետաքրքիր էին և զգացմունքներով լի:

-Մասնագետները, շախմատիստները կամ պարզապես շախմատասերները խոսում են մեծ հաջողության մասինայն որ Դուք ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն եք, ինչպե՞ս կգնահատեք այս հաջողությունները: 

-Ես, իհարկե, հպարտ եմ, որ մասնագետները, շախմատիստները խոսում են իմ հաջողությունների մասին, բայց իրականում ես շատ չեմ կենտրոնանում այդ ամենի վրա, ուղղակի աշխատում եմ գիտելիքներս ավելացնել եւ փորձել հաղթել յուրաքանչյուր պարտիայում:

Սամվելը` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին մարզաշապիկով

-Լինելով մեր ժամանակների ամենահեռանկարային և մեծ ապագա ունեցող շախմատիստներից մեկը, արդյոք չունեք թույլ կողմեր:

-Իհարկե ունեմ: Շախմատում ցայտնոտներն են, շատ եմ անհիմն ժամանակ ծախսում, փորձում եմ բոլոր գծերը հաշվարկել, որը վերջին 30-40-րդ քայլի համար քիչ ժամանակ է թողնում, և հաճախ սխալվում եմ հենց այդ ժամանակ: Հիմա աշխատում եմ ժամանակս ճիշտ բաշխելու ուղղությամբ: Ստաբիլություն դեռ չկա, կարող եմ շատ հաջող մրցաշարերից հետո ունենալ ցավալի ձախողումներ: 

-Սամվելունե՞ք սիրելի շախմատիստում պարտիաները սիրում եք ուսումնասիրել կամ պարզապես համարում եք լավագույնը շախմատի պատմության մեջ:-Կասպարովը իմ ամենասիրելի շախմատիստն է, իհարկե, միշտ և հաճույքով հետևում եմ Լևոն Արոնյանի խաղերին:

Լուսանկարում` Արմեն Սևյան (Սամվելի հայրը), Սամվել և Գարրի Կասպարով

-Շախմատային խաղաքարերից ո՞րն է ամենասիրելին:

-Փիղն ու ձին:

-ՍամվելԼևոն Արոնյանն առանձնանում է իր ստեղծագործ խաղովՏիգրան Պետրոսյան ըպաշտպանության մեծ վարպետ էրԻնչպիսի՞ շախմատային «փիլիսոփայության» եք հետևումո՞րն է Ձեր խաղաոճը:-Խաղաոճի մասին մտածելը դեռ շատ վաղ է: Հիմա ինձ պետք է սովորել, խորացնել շախմատային գիտելիքները, որից հետո կձևաորվի իմ խաղաոճը:

-Տիգրան Պետրոսյանն ասում էր. «Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբրվեստ, տիրապետելու դժվարությամբ` գիտություն»: Իսկ ի՞նչ է այն Ձեզ համար:-Ես Տիգրան Պետրոսյանի հետ համաձայն եմ, բայց  ինձ համար շախմատը դեռ սպորտ է:

Լուսանկարում` Սամվել Սևյան, Գաբրիել Սարգսյան

-Դուք հանդես եք գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքոարդյոք կգա մի օր, երբ կորոշեք խաղալ Հայաստանի հավաքականի կազմումՀայաստանի դրոշի ներքո:

-Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, ներկայացնում եմ այս երկիրը, իսկ Հայաստանը միշտ իմ սրտում է, առայժմ շատ շուտ է այդ մասին մտածելը:

-Սամվելհայրդպրն Արմենըևս շախմատային կարգ ունիԵրբեմն չեք մրցում միմյանց հետ:  

-Միշտ խաղացել եմ սովորական շախմատ, բայց հիմա հիմնականում խաղում ենք Ֆիշեր-ռաունդում, մեկումեջ պապաս ինձ հաղթում է: Նա ինձ համար ամենագլխավոր շախմատային հեղինակությունն է, միասին ենք արել առաջին շախմատային քայլերս, մինչ այժմ միասին գնում ենք իմ բոլոր մրցաշարերին, և նրա խորհուրդներն ինձ համար ամենակարևորն են:

Լուսանկարում` հայր և որդի Սևյաններ

-Արդյոք շախմատից զատ ուրիշ մարզաձևերով չեք հետաքրքվումԵվ ունեք սիրելի մարզիկ: -Շատ եմ սիրում ֆուտբոլ, հետևում եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին, սիրում եմ Մխիթարյանին եւ Մովսիսյանին: Սիրում եմ հոկեյ, հետևում եմ ՆՀԼ-ին, երկրպագում եմ Բոստոն «Բրուինս»-ին, իսկ ինքս ազատ ժամանակ խաղում եմ բասկետբոլ, թենիս, սիրում եմ լողալ: -Եվ վերջումերբ կտեսնենք Սամվելին Հայաստանում:   -Շատ կցանկանաի ավելի հաճախ լինել Հայաստանում, պարզապես մրցաշարային գրաֆիկս շատ ծանրաբեռնված է: Հուսով եմ մոտ ապագայում Հայաստանում կկազմակերպվեն խոշոր մրցաշարեր, որոնց ես մեծ հաճույքով կմասնակցեմ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հ.Գ.Դեռևս 6-րդ դարում շախմատը համարվում էր արքաների խաղ, ժամանակի ընթացքում այն դարձավ տաղանդավոր մարդականց զբաղմունք, իսկ մեր օրերում շախմատն ավելի շատ արվեստ կամ գիտություն է, քան սպորտ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն ասում է, որ աշխատասիրությունը հավասար է տաղանդին: Մեր օրերի շախմատային «ձուլարանում» ծնվում է շախմատային աշխարհի մի նոր հրաշամանուկ, ով իր տաղանդով և աշխատասիրությամբ կկարողանա գերազանցել ներկայիս չեմպիոններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am