Սենթ-Լուիս. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

Armenpress 09:50, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ-Լուիսի մրցաշարի առաջին տուրում միավորը կիսեց մրցակցի հետ:

ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատային խոշոր մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և 40-րդ քայլին շախմատիտսները կիսեցին միավորը:

Միաժամանակ ընթացող պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ, իսկ Ֆաբիանու Կարուանան առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի հետ: Մյուս զույգերը կլինեն Հիկարու Նակամուրան ևՄագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան և Մաքսիմ Լագրավը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am