2018 թվականի շախմատային Օլիմպիադան կկայանա Բաթում քաղաքում

Armenpress 11:32, 14 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային 2018 թվականի օլիմպիադան կանցկացվի վրացական Բաթում քաղաքում:

Նորվեգական Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատային օլիմպիադայի ընթացքում անցկացվեց նաև ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որտեղ կայացավ նաև 2018 թվականի օլիմպիադայի քաղաքի ընտրությունը: Պայքարն ընթանում էր հարավաֆրիկյան Դուրբան և վրացական Բաթում քաղաքների միջև:

Քաղաքները ներկայացրել են իրենց հնարավորությունները: Ի վերջո քվեարկության արդյունքում Բաթումը հաղթել է 93-58 ձայների հարաբերակցությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Chessnews կայքը:

Շախմատային օլիմպիադան հաջորդ անգամ կկայանա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am