Վրաստանի ԱԳ փոխնախարարը համոզված է, որ Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը հաջողությամբ կպսակվի

Armenpress 19:49, 5 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հարթել առկա լարված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Грузия Online լրատվական կայքի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել է վրացի ԱԳ փոխնախարարը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում իրավիճակի սրացմանը:

«Մեր շահերց չի բխում տարածաշրջանում ևս մեկ լարվածության օջախի առկայությունը: Սակայն ես համոզված եմ, որ մեր հարևանները լուծում կգտնեն այս ճգնաժամային իրավիճակից: Համոզված եմ, որ շաբաթվա վերջին Սոչիում կայանալիք հանդիպումը հաջողությամբ կպսակվի»,- ասել է վրացի դիվանագետը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am