Միացյալ Թագավորությունն անհանգստացած է ԼՂ հիմնախնդրի շուրջ լարվածության սրացմամբ

Armenpress 10:54, 5 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթները և անհապաղ քայլեր ձեռնարկել մեղմելու լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակը:

«Մեզ խորապես տխրեցրել են շարունակվող մարդկային կորուստները բոլոր կողմերում: Հիշեցնելով Եվրոպայի հարցերով նախարար Դեհվիդ Լիդինգթոնի խոսքերը հրադադարի 20-ամյակի առիթով, մենք կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am