Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին գրանցել է չորս թեկնածու` Ասլան Բժանիային, Լեոնիդ Ձաբշբային, Ռաուլ Հաջիմբային և Միրաբ Կիշմարիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Աբխազիայի ԿԸՀ նախագահ Բատալ Տապագուան:
Մերժվել է Աբխազիայի նախկին վարչապետ Բեսլան Էշբային որպես նախագահի թեկնածու գրանցելու դիմումը` լեզվաբանական հանձնաժողովի քննության հիման վրա:
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ