ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 11:07, 23 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պատվիրակության ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Ռուսաստանի Դաշնությունն առաջին պետություններից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՌԴ-ն 1995թ. ապրիլի 14-ի որոշմամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am