Վախթանգ Կիկաբիձեն համերգով հանդես կգա Երևանում

Armenpress 13:59, 16 Մայիս, 2014

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց անվանի դերասան Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով համերգին կհնչեն արտիստի տարբեր տարիների երգերը: Նույն օրը` հունիսի 9-ին երաժիշտը համերգով հանդես կգա նաև Երևանի «Մեցցո» երաժշտական ակումբում:

Վախթանգ Կիկաբիձեն  վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր է։ Վրաստանի ժողովրդական արտիստը հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ), որում հնչող «Չիտո-գրիտո» երգը արտիստի լավագույն այցեքարտերից մեկն է դարձել:

Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թիֆլիսում: Նա 2008 թվականին հայ-ռուսական հակամարտությունից հետո չեղյալ էր հայտարարել իր համերգները Մոսկվայում` այլևս չայցելելով Ռուսաստան:

Այժմ Կիկաբիձեն աշխատում է «Лицо кавказской национальности» հուշագրության վրա:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am