Մեկնարկել է «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչը. Արամ MP3-ի ելույթը 7-րդն է. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

Armenpress 23:02, 10 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում մեկնարկել է «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչը: Ելույթ կունենա 26 երկիր: Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն իր «Not alone» երգը կներկայացնի 7-րդը:  

Մայիսի 9-ին տեղի է ունեցել մրցույթի գլխավոր փորձը, որի ժամանակ մասնակից երկրների պրոֆեսիոալ ժյուրիներն արդեն տվել են իրենց ձայները մասնակիցներին: Հաղթողը կընտրվի նաեւ հեռուստադիտողների համաեվրոպական քվեարկության արդյունքում: Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը: Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը: Երեսունյոթ երկրներում քվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերեն:

Արամ MP3-ի «Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին ուղիղ կարող եք հետեւել այստեղ



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am