1000х90.jpg (78 KB)

«Սոչի-2014» կազմկոմիտեն 5 հազար նախագիծ Է իրականացրել

Armenpress 22:33, 7 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-23-ը Սոչիում կայացած Ձմեռային օլիմպիական եւ մարտի 7-16-ը կայացած Պարալիմպիկ խաղերի «Սոչի-2014» կազմակերպչական կոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն տեղեկացրել Է, որ այս մրցումներին նախապատրաստվելու ժամանակ իրականացվել Է 5 հազար տարբեր նախագիծ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Չերնիշենկոն հայտարարել Է, որ «Սոչի-2014»-ի ստացած գործառնական եկամուտը կազմել Է 5 միլիարդ ռուբլի: Նա ասել Է, որ «Սոչի-2014»-ը 109 հազարից ավելի պայմանագիր Է կնքել մրցումների կազմակերպման հետ կապված: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am