1000х90.jpg (78 KB)

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի

Armenpress 17:04, 25 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի: Այս մասին նշված է ընկերության` «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ. «Ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության իրազեկվում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության»,-ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am