Իտալիայի Չեզենա քաղաքում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է անցկացվել

Armenpress 20:41, 17 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Չեզենա քաղաքի Բոլոնիայի համալսարանի մասնաճյուղում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն, որին ներկա է գտնվել ավելի քան 500 ուսանող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իտալիայի «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնից, հանդիպումը կազմակերպվել էր Չեզենա քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական խորհրդի որոշմամբ և Իտալիայի Հայոց  Միության աջակցությամբ:

Դասախոսության ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված խնդիրները ներկայացրել և ուսանողների հարցերին է պատասխանել Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սվազիլյանը:  Միջոցառումը Իտալիայի Հայոց միության` Հայոց Մեծ եղեռնի հանրայնացմանն ու ճանաչմանն ուղղված 2014 թվականի ծրագրի առաջին կարևոր քայլն էր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am