1000х90.jpg (78 KB)

Մանսուրյանի 75-ամյակի առթիվ «Նարեկացի»-ն կցուցադրի «Արվեստակիրներ» փաստավավերագրական ֆիլմաշարը

Armenpress 12:59, 27 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանը «Նարեկացի» արվեստի միությունում կնշվի յուրահատուկ միջոցառմամբ: Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկացավ միությունից`  Մանսուրյանի հոբելյանի առթիվ հունվարի 27-ին, կոմպոզիտորի ծննդյան օրը, կցուցադրվի «Արվեստակիրներ» փաստավավերագրական ֆիլմաշարը:

Նախագծի գաղափարը պատկանում է  Armenian Vector հիմնադրամին:  Արտադրողն է Sharm Holding-ին, պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Երեկոյի հյուրը կլինի սցենարի հեղինակ Սոնա Ալեքսանյանը:

Տիգրան Մանսուրյանը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am