Սիրուշոն World Music Awards մրցանակաբաշխությանը ներկայացված է երեք անվանակարգերում

Armenpress 11:18, 15 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն որպես եվրոպական արտիտս ապրիլին կայանալիք Համաշխարհային երաժշտական World Music Awards մրցանակաբաշխությանը առաջադրված է երեք անվանակարգերում:  Մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչուհու պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նա ներկայացված է երեք` «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ (PreGomesh)» և «Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)» անվանակարգերում: «Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է»,- գրված է երգչուհու էջում: 

«Լավագույն երգչուհի» անվանակարգում ներկայացված են հանրահայտ երգչուհիներ Ադելը, Ավրիլ Լավինը, Ալիսիա Քիզը, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Շերը, ուրիշներ: «Լավագույն երգ» անվանակարգում ներկայացված են Մարայա Քերիի «Almost Home», Լեդի Գագայի «Applause», Ջաստին Բիբերի «Boyfriend», այլ հանրահայտ կատարումներ: Ռիհաննայի «Dimonds», Լորինի «Euphoria», Էնրիկե Իգլեսիասի «Finnally found you» տեսահոլովակները «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ներկայացվածների թվում են: Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին այցելելով World Music Awards-ի պաշտոնական` worldmusicawards.com կայք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am