Իրաքի արտգործնախարարը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 16:12, 3 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին դեկտեմբերի 3-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրաքի արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:

Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

Իրաքը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ-ի 40-ից ավելի նահանգներ, տարբեր քաղաքներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Եվրախորհրդարանը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am