Վոլգոգրադում հայկական նոր եկեղեցի կկառուցվի

Armenpress 13:05, 16 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայաշատ Վոլգոգրադ քաղաքը հայկական նոր եկեղեցի կունենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամլո դիվանից, Վոլգոգրադ քաղաքում թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ կառուցվելիք հայկական նոր եկեղեցին երկրորդ աղոթատունն է լինելու քաղաքի մեծաթիվ հայության համար: Նոր կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Եզրաս սրբազանի ձեռամբ տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am