Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմինը նիստ է գումարել

Armenpress 11:43, 4 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստը բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:  

Քննարկվել են կենտրոնական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները: Ընդգծվել է 100-ամյակի պետական հանձնաժողովի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մանրամասներ 2014-2015թթ. համատեղ ջանքերով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am