«Երևանյան բեսթսելլեր» 16. Առաջատար դիրքում է Անահիտ Թարյանի ժողովածուն

Armenpress 10:38, 3 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ գլխավորում է հայ բանաստեղծուհի Անահիտ Թարյանի «Արևային աստղաթափ» բանաստեղծությունների ժողովածուն: Երկրորդ հորիզոնականում «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործն է: Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հայերեն թարգմանության «Գրաբեր» հրատարակչության հրատարակած տարբերակը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, որին հաջորդում են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն այս շաբաթ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Վեցերորդ հորիզոնականում Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր» պատմվածաշարն է, որի հիմքում իրական դեպքեր են:

«Երևանյան բեսթսելլեր»-ի յոթերորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել է Աքրամ Այլիսլիի`  «Նորք» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպը: Սրան հաջորդում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պխոեմն այս շաբաթ վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է: Վերջին` տասներորդ հորիզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի, սակայն այս անգամ «Էդիթ պրինտ»-ի հրատարակած «Քարակերտ երազներ»-ի հայերերն թարգմանությունն է:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 նոր  

Անահիտ Թարյան «Արևային աստղաթափ»    

Անտարես 99   2 -1

«Մաշան և արջը»       

Բուքինիստ   37 3 0

Աքրամ Այլիսլի«Քարե երազներ»

Գրաբեր  18 4 -4

Հովհաննես Թումանյան

Հեքիաթներ 

Արևիկ    14 5 +2

Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» 

ՎԱ-ՀԱ  13 6 նոր

Բակուր Կարապետյան «Սումգայիթյան օրագիր»     

Շուշի 12 7 -1

Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»      

 Նորք 10 8 -1

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»    

Լուսակն  9 9 +1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»     

Նաիրի  8 10 -6

Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ»       

Էդիթ պրինտ 6


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am