The Beautified Project ռոք խումբը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ կտա Երեւանում

Armenpress 10:41, 22 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 29-ին տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երեկո` The Beautified Project ռոք խմբի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, համերգի ընթացքում կհնչեն խմբի երգերը երկու ակուստիկ կիթառի, թավջութակի եւ դաշնամուրի ուղեկցությամբ:

Կայանալիք համերգի մուտքն ազատ է: Խումբը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգով հանդես է եկել նաեւ Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցում:

The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, իսկ 2010-ին` Beyond The Butterfly երաժշտական ալբոմները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am