Շահնազարովն առաջարկել Է վերադարձնել Պետկինոն

Armenpress 16:36, 21 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովը մարտի 21-ին ՌԴ-ի Կինեմատոգրաֆիստների միության իններորդ համագումարում, որը տեղի Է ունենում ՌԴ-ի մայրաքաղաքի Կինոյի տանը, առաջարկել Է ստեղծել միասնական ազգային կինոկենտրոն՝ նախկիում գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի Պետկինոյի օրինակով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:        

«Անհրաժեշտ Է վերադառնալ միասնական կինոկենտրոնի համակարգին, որպիսին ԽՍՀՄ-ի Պետկինոն Էր, որտեղ կենտրոնանային կինեմատոգրաֆի բոլոր հարցերը եւ խնդիրները՝ արտադրությունից, լրահատկացումներից  մինչեւ վարձույթը, ինտերնետ-ֆիլմահենությունը եւ տեխնոլոգիաների զարգացումը: Կարեւոր չԷ, թե այն ինչպես կանվանվի, բայց պետք Է նման լինի ԽՍՀՄ Պետկինոյին», ասել Է Շահնազարովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am