Սերժ Սարգսյանը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում

Armenpress 21:24, 12 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ ինքը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը հավաստիացրեց, որ օդանավակայանն անպայման շահագործվելու է, «այստեղ որեւէ կասկած լինել չի կարող»: «Բոլոր պատճառաբանությունները, թե քաղաքացիական ինքնաթիռը կարող է ռազմական բեռներ տեղափոխել, հեքիաթներ են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` նշելով, որ դրա համար այլ բազմաթիվ հնարավորություններ կան:

Նախագահի թեկնածուն հավելեց, որ Ադրբեջանը սպառնալով ցանկանում է ցույց տալ, թե իբր իրենք են Ղարաբաղի տերը: «Քանի որ իրենք չեն Ղարաբաղի տերը, օդանավակայանը շահագործվելու է: Խնդիրները միայն տեխնիկական հարցերով են պայմանավորված: Ինքնաթիռը շուտով կլինի»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am