«Արմենպրես»-ն ու «Վիքիմեդիա Հայաստան»-ը կազմակերպում են սեմինար լրագրողների համար

Armenpress 15:28, 7 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը և «Վիքիմեդիա Հայաստան» նախաձեռնող խումբը կազմակերպում են սեմինար լրագրողների համար:

Սեմինարի նպատակն է լրագրողներին ներկայացնել «Համաշխարհային Վիքիմեդիա» հիմնադրամի և տարբեր երկրների «Վիքիմեդիա» մասնաճյուղերի գործունեության փորձը,  ինչպես նաև գործարկվող Վիքի նախագծերը` Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիլուրեր և այլն:

Մասնակից լրագրողները կստանան դրանցից օգտվելու վերաբերյալ հիմնական գիտելիքներ, կտեղեկանան եվրոպական երկրների լրագրողների համագործակցության փորձին «Վիքիմեդիա» նախագծերում:

Սեմինարին տեսական գիտելիքներ տրամադրելուց բացի, հնարավորություն կստեղծվի գործնական հմտությունների կատարելագործման համար: Սեմինարը կազմված կլինի շնորհանդեսից, հարց ու պատասխանից և գործնական մասից: Սեմինարն ավելի արդյունավետ եւ առարկայական դարձնելու նպատակով նախընտրելի է, որ լրագրողները մասնակցեն իրենց լափթոփներով:

Սեմինարը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 11.00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում` Սարյան 22: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am