1000х90.jpg (78 KB)

Նելլի Աղինյանը պարտություն Է կրել

Armenpress 14:30, 25 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Նելլի Աղինյանը սպիտակ խաղաքարերով զիջել Է հնդկաստանցի գրոսմայստեր Սահաջ Գրովերին Հունաստանում ընթացող «Իսթմիա» շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Աղինյանը չորս միավորով այժմ զբաղեցնում Է 43-րդ տեղը, իսկ մրցաշարի առաջատարն Է Հնդկաստանի գրոսմայստեր Շյամ Սունդարն, ով վաստակել Է յոթ միավոր:

Այս մրցաշարին, որն անցկացվում է երկրորդ անգամ, մասնակցում են 100-ից ավելի շախմատիստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am