1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ

Armenpress 10:40, 24 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը: Ադրբեջանցի դիվանագտները շարունակում են տեղեկատվական դաշտը «հարստացնել» բացահայտ սուտ տեղեկություններով. այդ երկրի լրատվամիջոցները, հղում անելով Շվեցարիայում և Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանությանը, տեղեկություն էին տարածել թե իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտից հայտնել են, որ իրենք որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ավելին, Շվեյցարիայում դիվանագիտական անցուդարձին լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ իրականում ադրբեջանցիները պաշտոնական նոտա են գրել շվեյցարական ԱԳՆ` խնդրելով հանդես գալ դատապարտող հայտարարությամբ, սակայն շվեյցարացիները պատասխանել են, որ երբեք նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չեն արել և հիմաէլ չեն անի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am