1000х90.jpg (78 KB)

Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Վրաստանի վարչապետին

Armenpress 11:57, 13 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հուլիսի 12-ին այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք է բերվել լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am