Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում

Armenpress 13:54, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ոչ մի հուշարձան չի մնացել Նախիջեւանի տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայագետ- նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նշեց, որ խնդիրը մասնավոր չէ, այլ վերաբերում է ամբողջ ժողովրդին: «Մտավորականները, պետական պաշտոնյաները, հասարակ քաղաքացիներն անտարբեր լինելու իրավունք չունեն: Անգամ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են ոչնչացվել այդ հուշարձանները»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկում հայկական հուշարձանները, եւ խնդիրը ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է: Տարբեր ժամանակաշրջաններում հաշվառված խաչքարներն ու հուշարձանները ոչնչացվել են հիմնականում 1998-2006 թթ:

Խորհրդային իշխանության տարիներին դասագրքերում շատ հազվադեպ կարելի էր հանդիպել Նախիջեւանի մասին որեւէ տեղեկության:

Որպես խնդրի լուծում` նախիջեւանագետն առաջարկում է հասարակությանը պահանջատեր լինել  հայկական մշակույթի պահպանման հարցում եւ խնդիրը բարձրացնել  միջազգային դատարանի առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am