Բակո Սահակյանը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ

Armenpress 18:08, 20 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ' կուսակցության առաջնորդ Արա Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:Նախագահ Սահակյանը նշել է, որ հանրապետության քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կարեւոր հարցերի քննարկումը դարձել է բարի ավանդույթ եւ դրական է ազդում ներքին քաղաքական դաշտի կայացման ու զարգացման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am