1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև «սառը պատերազմը» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար է

Armenpress 14:43, 18 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև  «սառը պատերազմը» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Թուրքիան, հույսը կորցնելով Եվրոպայից, իր ուշադրությունը սևեռել է Մերձավոր Արևելքի վրա, որի մի մասն է կազմում նաև Հյուսիսային Աֆրիկան, որն ավանդաբար եղել է Ֆրանսիայի շահերի շրջանակում»,- նշեց թուրքագետը։

Նշվածը հիմնավորելու համար Շաքարյանը վկայակոչեց Թուրքիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի առևտրաշրջանառության տվյալները: 1999-ին Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 56%, իսկ Հյուսիսիային Աֆրիկայի հետ` 12%։  2011թ-ին այն կազմել է  41% Եվրոպայի հետ, 20%` Հյուսիսիային Աֆրիկայի հետ։

Թուրքագետը կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն իր երկրի շահերից ելնելով, ուստի նա հույս հայտնեց, որ Ֆրանսիայի Սենատը կընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am