Նոյեմբերի 16-ը Փիլիսոփայության

Armenpress 00:00, 14 Նոյեմբեր, 2006
համաշխարհային օրն Է ՄԱԿ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 16-ը Փիլիսոփայության համաշխարհային օրն Է: Այս իրադարձությանն Է նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային հանդիպումը, որը նոյեմբերի 15 – 18-ը տեղի կունենա Մարոկոյի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդել Է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը, այս միջազգային հանդիպմանը մասնակցելու համար կժամանեն հարյուրավոր ժամանակակից փիլիսոփաներ աշխարհի տարբեր երկրներից: Այս առթիվ հղած ուղերձում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիտիրո Մացուուրան ընդգծել Է, որ Փիլիսոփայության համաշխարհային օրը կոչված Է վերականգնելու հանրակցությունների եւ ազգերի միջեւ մոռացության մատնված կամ խախտված փիլիսոփայական եւ մտավոր կապերը: Նա հավելել Է, որ մյուս հասարակական եւ սոցիալական գիտությունների հետ մեկտեղ փիլիսոփայությունը կոչված Է հանգուցային դեր խաղալու արդի աշխարհի ողջ բարդությունն ըմբռնելու հարցում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am