1000х90.jpg (78 KB)

Հայաստանի դիրքերն անցող տարում ավելի ամրապնդվեցին արտաքին քաղաքական հարաբերություններում

Armenpress 13:08, 27 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անցնող տարում արձանագրել է բացառիկ հաջողություններ արտաքին քաղաքականությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի հստակ ձեւավորված հանդուրժողական մոտեցումները հաղթեցին Թուրքիայի նախապայմանային քաղաքականությանը:

«Այն բոլոր պետությունները, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեջ, այժմ պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումները, ու ճնշումները միայն ուղղված են Թուրքիայի իշխանության վրա»,- հավաստիացրեց Կիրակոսյանը` կարեւորելով Հայաստանի անկեղծություն` ցուցաբերված Արեւմուտքի եւ Ռուսաստանի առջեւ: «Այդ անկեղծությունը չի եղել Թուրքիայի կողմից: Բոլորը արձանագրել են Թուրքիայի նախապայմանային ու ապակառուցողական քաղաքականությունը»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի հաջողությունների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային  գործընթացքում` փորձագետը հավաստիացրեց, որ արեւմտյան քաղաքակրթության համար Կազանից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի մոտեցումը մաքսիմալիստական է, ու այն նպատակ չունի լուծում տալ խնդրին` համաձայն բանակցող կողմերի առաջարկությունների: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am