1000х90.jpg (78 KB)

Վանիկ Սանթրյան. ««Արմենպրես»-ն ինձ համար եղել է օջախ, դպրոց եւ ուսուցիչ»

Armenpress 18:54, 18 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանիկ Սանթրյանը «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաերկարամյա թղթակիցն է: Նա իր կյանքի 48 տարիներն անցկացրել է գործակալությունում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սանթրյանը, նրան «Երեկոյան Երեւան» օրաթերթից «Արմենպրես» է հրավիրել Արամայիս Սարգսյանը:

 Տասներեք տնօրենների հետ աշխատած Սանթրյանի կարծիքով` «Արմենպրես»-ն իր բուռն ծաղկումն ապրել է տնօրեն Արտավազդ Խաչիկյանի օրոք, ով պաշտոնավարել է շուրջ 15 տարի:

«Խաչիկյանի օրոք «Արմենպրես»-ը հզոր, հուժկու գործակալություն էր`թաթը դրած ամբողջ մամուլի վրա: Թերթերը տպագրում էին միայն «Արմենպրես»-ի ինֆորմացիան»,-ասաց նա:

Սանթրյանի խոսքով` վերջին մի քանի ամսվա լրատվական դաշտը կարծես թե դառնում է «Արմենպրես»-ի վերադարձ մամուլի աշխարհ:

«Ափսոսում եմ, որ «Արմենպրես»-ում չեմ, որն ինձ համար եղել է օջախ, դպրոց եւ ուսուցիչ»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am