1000х90.jpg (78 KB)

Հայաստանի պետական հաստատություններից ամենաբարձրաժեք կայքը Կառավարությանն է

Armenpress 20:32, 7 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ArcaLer Scorecard-ի կողմից ուսումնասիրվել ու կազմվել է Հայաստանի պետական հաստատությունների 55 կայքերի գնային արժեքների աղյուսակը, որի համաձայն`ամենաթանկ կայքերն են  ՀՀ կառավարության (36 641 դոլար), ՀՀ նախագահի (34 970 դոլար), եւ ՀՀ կենտրոնական բանկի (34 811 դոլար) պաշտոնական կայքէջերը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տվյալ հաշվարկի իրականացման պատասխանատու, ՀՀ ՍԴ խորհրդական Գրիգոր Վահանյանը, տվյալ հաշվարկը ցույց է տալիս, թե որոնք են այն պետական կայքերը, որոնք ակտիվորեն օգտագործվում են ու հանրության համար ծառայում`որպես արժեքավոր տեղեկությունների աղբյուր:

«Կայքի արժեքը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան գումար է ծախսվել տվյալ կայքէջի պատրաստման վրա, այլ նրանով, թե որքան է կայքի այցելությունների քանակը, ինչ հաճախականությամբ են մարդիկ օգտվում վերջինիս նյութերից, ինչպես են գնահատում տվյալ կայքը տարբեր որոնողական համակարգեր: Միաժամանակ հաշվի են առնվում որոնողական համակարգերի անձնական գնահատականները, ինչպես, օրինակ` Google-ի դեպքում այն կոչվում է Google PageRank»,- նշեց նա` հավելելով, որ նման հաշվարկ արվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերականությամբ:

Հայաստանի պետական հաստատությունների կայքէջերի` ըստ գնահատման արժեքի հետազոտական նախագծի շրջանակներում ներկայացված տվյալներն արտացոլում են նրանց արժեքն ըստ 2011թ-ի նոյեմբերի: Գնահատված բոլոր կայքերը կարելի է դիտել այստեղ: 

https://www.iatp.am/arcaler_scorecard/mysitecost/gov-am.htm  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am