Դավիթ Ֆահրադյանը բարելավեց իր ռեկորդը Գինեսի գրքում

Armenpress 20:06, 22 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, միջազգային Գինեսի գրքի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը, 450 պտույտ կատարելով պտտաձողի վրա, «Պտտաձողի վրա մեծ պտույտ» վարժությունում այսօր աշխարհի նոր ռեկորդ սահմանեց: Նա նշեց, որ իր անձնական կոդն ունի Գինեսի ռեկորդների գրքի միջազգային հանձնաժողովում, եւ իր ռեկորդն այս անգամ ուղղակի պետք է թարմացվի եւ ոչ թե որպես նոր ռեկորդ գրանցվի:

Դ. Ֆահրադյանը դարձավ արդեն երրորդ անհատական ռեկորդի հեղինակը Գինեսի ռեկորդների միջազգային գրքում: Նա իր ելույթներն անցկացնում է Երեւանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության հանրապետական մարզադպրոցում բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ:

Ընդհանուր առմամբ սա նրա 25-րդ անհատական ռեկորդն է տարբեր մրցաձեւերում' ընդգրկելով նաեւ ազգային լավագույն ցուցանիշները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am