1000х90.jpg (78 KB)

Գերմանական «Arte TV» հեռուստաալիքը ցուցադրել է «Աղետ.1915 թ-ի Հայոց ցեղասպանություն» ֆիլմը

Armenpress 21:56, 22 Ապրիլ, 2011

ԲԵՌԼԻՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից աջակցվող` ֆրանսերենով եւ գերմաներենով հեռարձակվող «Arte TV» հեռուստաալիքը ցուցադրել է «Աղետ. 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը» ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատմում է Օսմանյան կասրության փլուզման շրջանում 1,5 մլն էթնիկ հայերի բնաջնջման եւ այսօրվա թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության փաստը մերժելու մասին:

 

Ֆիլմում խոսվում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվելու, Թուրքիայում հայկական կոտորածներ կազմակերպվելու մասին բարձրաձայնած Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի նկատմամբ դատական գործեր հարուցվելու մասին: Ֆիլմում Հայոց ցեղասպանության փաստի մասին հարցազրույցներ են անցկացվում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Սիրիայի ու հայկական սփյուռքի մի շարք անվանի ներկայացուցիչների հետ:

 

Նշվում է, որ կոտորածից մազապուրծ հազարավոր կանայք, երեխաներ եւ ծերեր սովից ու ծարավից կյանքից զրկվել են երկար տեւած գաղթի ճանապարհին: Ֆիլմում ցուցադրվում են այն ժամանակ լուսանկարված սեւ-սպիտակ լուսանկարներ, տեսանյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am