Աֆղանստանում կօրհնվի հայկական նորակառույց մատուռ

Armenpress 11:17, 26 Հուլիս, 2010

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 24-ին ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ:

Մատուռն անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով: Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաեւ Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաեւ աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am