Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 17-ամյա Վ. Եղիազարյանը

Armenpress 13:50, 30 Մարտ, 2010

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մետրոյի կայարաններում նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը, վիրավորների թվում գտնվող Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիների` 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի եւ 55-ամյա Աննա Փորքաշյանի առողջական վիճակը բժշիկների կողմից նորմալ է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ պայթյունների զոհերի թիվը վերջին տվյալով 39 է, իսկ վիրավորներինը` 80:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am