Հանրապետությունում հունվարի 28-ին կնշվի հայկական բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը

Armenpress 19:26, 26 Հունվար, 2010

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարի 28-ին կնշվի հայկական բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ կապակցությամբ հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան այլ այրեր կայցելեն «Եռաբլուր» պանթեոն` հանգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Հունվարի 28-ին` ժամը 17:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տեղի կունենա տոնական համերգ: Բանակի օրվա առթիվ տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am