Արտաշատի Ա.Խարազյանի անվան թատրոնի դերասանուհի Գրետա Գալստյանը պարգեւատրվել է մարզպետի հուշամեդալով

Armenpress 00:00, 11 Դեկտեմբեր, 2009
ԱՐՏԱՇԱՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Գրետա Գալստյանը 70-ամյակի առթիվ այսօր պարգեւատրվեց մարզպետի հուշամեդալով: «Մեծ արվեստ է լինել դերասան, խաղալ բեմում եւ մի քանի հարյուր մարդկանց ուշադրությունը կարողանալ սեւեռել քեզ վրաե,- նշեց մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը` հավելելով, որ դերասանուհին թե առաջնային, թե երկրորդական կերպարները կերտել է այնպիսի վարպետությամբ, որ հանդիսատեսը թատրոնից միշտ հեռացել է մեծ տպավորությամբ: «Ես ուզում եմ , որ դուք միշտ առողջ լինեք, որ արտաշատյան թատրոնի բեմը կարողանա միշտ վայելել Ձեր ներկայությունը, նաեւ նոր սերնդի երիտասարդ դերասանուհիներին կարողանաք տպավորել ու փոխանցել Ձեր երտասարդ ավյունն ու ոգին ե,- նշեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը: Գ.Գալստյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ասաց. «Խոստանում եմ, ինչքան կապրեմ, ինչքան կկարողանամ` կլինեմ բեմում եւ կկերտեմ նորանոր կերպարներե: Նշենք, որ Գ.Գալստյանը 1960 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ անմիջապես աշխատանքի է անցել Արտաշատի Ա.Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: Կերտել է 100-ից ավել կերպարներ, արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am