1000х90.jpg (78 KB)

Նոյեմբերի 1-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթեւեկող էլեկտրագնացքը

Armenpress 00:00, 27 Հոկտեմբեր, 2009
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղուե ցանցում նոյեմբերի 1-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթեւեկող էլեկտրագնացքը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերության մամուլի ծառայությունից, համաձայն չվացուցակի՝ էլեկտրագնացքը կուղեւորվի ամեն օր Արմավիրի կայարանից ժամը 12:40 (ժամանումը Արագածի կայարան՝ 13:57), իսկ Արագածից՝ ժամը 14:20 (ժամանումը Արմավիրի կայարան՝ 15:37):Տոմսի արժեքն է ընդամենը 300 դրամ: Ուսանողների համար նախատեսված է 50% զեղչ: Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲ ընկերությունը «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղիե ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲ ընկերությանը` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am