Հայաստանի ինը քաղաքներ քույր-քաղաքի պայմանագրեր ունեն տարբեր երկրների 27 քաղաքների հետ

Armenpress 00:00, 10 Սեպտեմբեր, 2009
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ինը քաղաքներ քույր-քաղաքի պայմանագրեր ունեն աշխարհի տարբեր երկրների 27 քաղաքների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, մայրաքաղաք Երեւանն ունի 16 քույր-քաղաք: Իտալիայի Կարարա քաղաքի հետ քույր- քաղաքի պայմանագիրը կնքվել է 1973թ-ին, Մադագասկարի Անտանանարիվու քաղաքի հետ` 1981թ-ին: Երեւանի քույր-քաղաքներն են նաեւ Քեմբրիջը, Օդեսան, Թբիլիսին, Դամասկոսը, Քիշնեւը, Բեյրութը, Բրատիսլավան, Սպահանը, Մոնրեալը, Սան Պաուլուն, Դոնի Ռոստովը, Լոս Անջելեսը, Նիցցան, Մարսելը: Գյումրին քույր-քաղաքի համագործակցության պայմանագրեր ունի Ալեքսանդրիա (ԱՄՆ), Սալոնիկ (Հունաստան) եւ Պլովդիվ (Բուլղարիա) քաղաքների, Արթիկը` Վիո Վիել (üրանսիա), Արտաշատը` Քլամար (üրանսիա), Ալավերդին` Քոբուլեթի (Վրաստան) եւ Սուրբ Իոանիռենտի (Հունաստան), Սեւանը` Գրենոբլ (üրանսիա), Վարդենիսը` Ռոման (üրանսիա), Գավառը` Նովոռոսիյսկ, Ջերմուկը` Սան Ռաýաելո (üրանսիա) քաղաքների հետ: Ըստ նույն աղբյուրի` հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի փոխըմբռնման հուշագրով նախատեսված է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի Ջուլýա եւ Մարանդ քաղաքները հռչակել քույր- քաղաքներ: Նախատեսվում են փոխադարձ այցելություններ, որոնց ընթացքում կհստակեցվեն գործնական համագործակացության եզրերը: Հայաստանի եւ այլ երկրների քաղաքների միջեւ կնքված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրերը կողմերի միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակ են հետապնդում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am