Հիմնանորոգվել է Ալավերդու երաժշտական դպրոցի շենքը
ՎԱՆԱՁՈՐ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Շահագործման է հանձնվել Ալավերդու երաժշտական դպրոցի հիմնանորոգված մասնաշենքը: Ռոմանոս Մելիքյանի անունը կրող երաժշտական դպրոցը կառուցվել է 1946թ., եւ նախկինում միայն մասնակի նորոգվել էր հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից, 2008թ. օգոստոսին սկսված հիմնանորոգման աշխատանքները կատարվել են «Սի-Էյչ-Էý ինթերնեյշնլե կազմակերպության «Հանրային աշխատանքներե ծրագրի շրջանակներում:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ