«Զանգակ-97ե հրատարակչությունը դարձել է Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի անդամ

Armenpress 00:00, 21 Մայիս, 2009
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանյան «Զանգակ-97ե հրատարակչությունը դարձել է Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի անդամ (ԵԿՀԽ): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԵԿՀԽ-ն դպրոցական դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության բնագավառում գործունեություն ծավալող հրատարակիչների եվրոպական ցանց է, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր երկրից միայն մեկ` տվյալ երկրի դասագրքաստեղծման բնագավառում առաջատար համարվող հրատարակչությունը: Խմբի գործունեության նպատակն է ստեղծել ուսումնական գրականության համաեվրոպական միասնական բազա, համատեղել տարբեր հրատարակչությունների ջանքերն ուսումնական գրականության որակի բարձրացման աշխատանքներում` ձեւավորելով համագործակցություն հրատարակչությունների միջեւ: ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանի «Պրոսվեշչենիեե հրատարակչություն է անդամակցում ԵԿՀԽ-ին: Տարածաշրջանում ԵԿՀԽ անդամ հրատարակչություն կա միայն Թուքիայում: Անդամակցելով խմբին՝ «Զանգակ-97ե-ը պարտավորվում է դասագրքերի հրատարակման բնագավառում ղեկավարվել նաեւ ԵԿՀԽ կողմից որդեգրված սկզբունքներով` հիմնվելով դասագրքաստեղծման եվրոպական ավանդույթների ու առաջադեմ եվրոպական փորձի վրա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am