Դիտավանը գազիýիկացվել է, ունի նոր գյուղապետարան

Armenpress 00:00, 1 Ապրիլ, 2009
ԻՋԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գագիկ Աղբալյան): «Հայաստանե համահայկական հիմնադրամի միջոցով վերանորոգվել եւ մարտի 31-ին շահագործման է հանձնվել Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի գյուղապետարանը: Նորոգումից բացի կահավորվել են նաեւ բոլոր աշխատասենյակները, կգործի խորհրդատվական սենյակ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 36 մլն դրամ է: Այս աշխատանքներում մեծ դեր ունի նաեւ արգենտինահայ բարեր Արմեն Էքսերճյանը: Երեկ Դիտավանում վերագործարկվել է նաեւ գազամատակարարումը, որին բնակչությունը սպասել է շատ երկար: Ծրագիրն իրականացվել է դարձյալ «Հայաստանե համահայկական հիմնադրամիե միջոցով, արգենտինահայ Արմեն եւ Նատիա Էքսերճյանների, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի ýինանսական աջակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի իրականցման համար ծախսվել է մոտ 45 մլն դրամ: Ավելացնենք նաեւ, որ Դիտավանի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար մարտի 31-ին արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճյաններին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում, որի վկայագիրը գյուղապետ Սեյրան Սարգսյանը նրանց է հանձնել գազամատակարարման եւ վերակառուցված համայնքապետարանի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Այսուհետեւ բարերարների անունը կկրի Դիտավանի թիվ 1 հրապարակը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am