1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Խ.Եսայանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Armenpress 00:00, 5 Հունիս, 2009
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակն այսօր նշանավորվեց Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին նկարչի մոտ 100 աշխատանքները: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ցուցահանդեսի բացմանը կարծիք հայտնեց, որ սովորաբար նկարչի վաստակի մասին խոսում են, երբ լրանում է նրա 100 տարին, իսկ Խ.Եսայան նկարչի մասին կարելի է երկար խոսել, քանի որ նա իմպրեսիոնիզմի ուղղության մեջ նոր ոճ եւ երանգավորում բերած արվեստագետ էր: «Հասարակության լայն շերտերը միգուցե հազիվ ճանաչելի լինի Խաչատուր Եսայան նկարչի անունը, ինչն, իհարկե, տխրեցնում է: Ցուցադրությունը կազմակերպելիս նկատցինք, որ նրա կտավներից շատերը գոհարներ են: Վարպետը բավական մեծ կտավի գործեր ունիե,- նշեց նա` վելացնելով, որ Խ.Եսայանի էտյուդները ոչնչով չեն զիջում Մոնեի էտյուդներին: Արվեստագետ Վիգեն Այվազյանի բնորոշմամբ, վարպետի ամեն մի կտավ ունի գունային մեծ բազմազանություն եւ խորություն: «Ամեն անգամ նայելիս Խ.Եսայանի ստեղծագործություններից յուրաքանչյուրին զգում ես, որ նոր բան ես հայտանբերում այնտեղ. զգացվում է վարպետի անհատականությունն ու մոտեցումը արվեստին: Նա այն եզակի նկարիչներից է, ում կտավներում մեծ տեղ են գրավում հատկապես քաղաքային պատկերներըե,- ասաց բանախոսը: Նկարիչ Մարտին Միաքայելյանն ավելացրեց, եր եթե գեղանկարիչը միայն 1940- ական թվականների իր ստեղծագործություններով ներկայանար հանրությանը, միեւնույնն է` նույնքան վաստակաշատ եւ սիրելի կլիներ նկարիչների ու արվեստագետների շրջանում, որքան բոլոր կտավներով հանդերձ: Ցուցադրությունը ձեւավորվել է Ազգային պատկերասրահի ýոնդի, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուների, ընտանեկան հավաքածուի եւ Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի պահոցի կտավներից: Միայն Ազգային պատկերասրահում պահվում են Խ.Եսայանի մոտ 80 կտավներ: Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 25-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am