Աջափնյակ համայնքում կբացվի Գ.Չաուշի արձանը

Armenpress 00:00, 21 Սեպտեմբեր, 2007
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի Աջափնյակ համայնքում սեպտեմբերի 29-ին կբացվի Գեւորգ Չաուշի արձանը, որը կերտել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում ասաց քանդակի հեղինակը, բազալտ քարից կերտված կոթողն ունի մոտ 12 մետր բարձրություն, որից բուն արձանի բարձրությունը 7 մետր է: «Երեւանի այդ հատվածի հրապարակը (15-րդ թաղամաս) Չաուշի արձանով հանդերձ կլինի շատ հետաքրքիր ու հազվագյուտ, քանի որ ստեղծել ենք բարձունք, իսկ բարձունքի վրա` մի ամբողջ լեռնաշխարհ: Մի խոսքով, փորձել ենք վիզուալ կերպով ներկայացնել Սասունըե,- ասաց նա: Հրապարակն ամբողջությամբ աստիճաններից բաղկացած բարձունք է, ունի երկու հարթակ, որից մեկը հուշարձանինն է, իսկ մյուսը` ազատ տարածք, որը կարող է ծառայել նույնիսկ որպես պարահրապարակ: Լ.Թոքմաջայնի խոսքով, արձանի համաչափությունները միտումնավոր փոքր-ինչ խախտվել է` այդպիսով փորձելով այն ավելի արտահայտիչ դարձնել: Հերոսի աջ ձեռքը եւ ոտքը խրված են լեռների մեջ, ինչով ցանկանում է ասել, թե երկիրը կանգուն է եւ ոչ մեկին չի տրվելու, իսկ մյուս ձեռքում` հրացանն է, որով նա ներկայանում է որպես պահապան եւ քաջարի զինվոր` հայացքն ուղղված դեպի Արարատ լեռը: Նշենք, որ Աջափնյակում այդ հուշակոթողի կերտման մրցույթը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին, որին մասնակցել են մոտ 10-12 ճարտարապետներ: Լ.Թոքմաջյանը մրցույթը շահել է ճարտարապետ Ժիրայր Պետրոսյանի հետ միասին: «Կարծում եմ, որ մրցույթի կազմակերպիչները ճիշտ ընտրություն են կատարել` նախապատվությունը տալով մեր քանդակին: Ես եղել եմ Արեւմտյան Հայաստանում, տեսել Մուշը, Չաուշի գերեզմանը, եւ իմ փափագն էր քանդակել այդ արձանը, իսկ այդ ամենի համար շատ կարեւոր էին իմ տեսածն ու ստացած ոգեւորությունըե,- նշեց ճարտարապետը: Հուշակոթողի կերտմանը մեծապես աջակցել է սասունցիների «Էրգիրե մշակութային կազմակերպությունը` ի դեմս նախագահ Սուրեն üահրադյանի: Ի դեպ, Լ.Թոքմաջյանի քանդակներից Արամ Խաչատրյանի մարմարե արձանը (5 մ բարձրությամբ) ակնկալվում Է, որ այս տարի կտեղադրվի Արաբկիր համայնքի Փափազյան եւ Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am