ԿԸՀ նախագահ ընտրվեց Գ.Ազարյանը, տեղակալ` Հ.Շահբազյանը, քարտուղար` Ա.Բախչագուլյանը

Armenpress 00:00, 6 Օգոստոս, 2007
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրանական ընտրական նոր հանձնաժողովն այսօր գումարեց առաջին նիստը` ՀՀ նախագահի` օգոստոսի 3-ի հրամանագրով սահմանած կազմով` ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գարեգին Ազարյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աբրամ Բախչագուլյան, «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ներկայացուցիչ Հարություն Շահբազյան, «Հայ յեղափոխական դաշնակցությունե կուսակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյան, «Օրինաց երկիրե կուսակցության ներկայացուցիչ Սոնա Սարգսյան, «Ժառանգությունե կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյան, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ Աշոտ Աբովյան եւ Կարեն Փոլադյան: Նիստը վարում էր ամենատարեց անդամ, նախորդ ԿԸՀ-ի քարտուղար Համլետ Աբրահամյանը, ով առաջարկեց իր թեկնածությունը չառաջադրել ոչ մի պաշտոնում, քանի որ ինքը ցանկանում է մնալ ազատ անդամ: Օրակարգային առաջին հարցի` ԿԸՀ նախագահի ընտրության ժամանակ Ա.Աբովյանն առաջարկեց Գարեգին Ազարյանի թեկնածությունը, որն անցավ միաձայն: ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում Կ.Փոլադյանի առաջարկությամբ Հարություն Շահբազյանի թեկնածությունը եւս միաձայն անցավ: ԿԸՀ քարտուղար ընտրվեց Աբրամ Բախչագուլյանը, ում թեկնածությունն առաջարկեց Գ.Ազարյանը: ԿԸՀ նորընտիր նախագահ Գ.Ազարյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչները եւս բոլոր թեկնածուների օգտին կողմ քվեարկեցին: «Դա մեզ հնարավորություն կտա լավ նախապատրաստվել հաջորդ ընտրություններին եւ ավելի համախմբված աշխատելե,-ասաց նա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am