Կոտայքի մարզի Ալափարս գյուղում վերաօծվել է 19-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին

Armenpress 00:00, 10 Մայիս, 2007
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոտայքի մարզի Ալափարս գյուղում մայիսի 9-ին վերաօծվել է Սբ. Աստվածածին եկեղեցին (1891թ.): Օծումը կատարվել է Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Կոտայքի թեմի լրատվական բաժնից, օծման արարողությանը մասնակցել են բարերարը՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ում միջոցներով վերանորոգվել է եկեղեցին, կառավարության ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Գարեգին Բ հայրապետի բարձր հրամանով Առաքել սրբազանը մարզպետ Կովալենկո Շահգալդյանին պարգեւատրել է Հայ եկեղեցու բարձր պարգեւով` Սբ. Ներսես Շնորհալի շքանշանով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am